Հանդիպումներ Դիլիջանում, Իջևանում, Հաղարծինում. ձիավորները փակեցին Գագիկ Ծառուկյանի ճանապարհը

haxartcin_9

Այսօր՝ մարտի 23-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Տավուշի մարզում:

 

 

Առաջին կանգառը եղավ Դիլիջանը, որտեղ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը հավաքված հոծ բազմությանը ներկայացրեց Դաշինքի առաջնահերթություն համարվող 15 կետերը, խոսեց բնակչությանը հուզող խնդիրներից:

 

 

Սոցիալական, տնտեսական խնդիրներից զատ՝ Դիլիջանում Գագիկ Ծառուկյանը բարձրացրեց նաև սահմանային խնդիրները: Վերջինս կարևորեց սահմանին պայմանագրային զինծառայողների խիստ անհրաժեշտության մասին, շեշտեց, որ չպետք է տասնութ տարեկան երեխաների կյանքը վտանգի տակ դնելով կանգնեցնեն սահմանին, նրանց կարող են փոխարինել պայմանագրային զինծառայողները, բայց ոչ թե ներկայիս շուրջ հարյուր հիսուն հազար դրամ աշխատավարձի չափով, այլ՝ բարձր, որպեսզի սահմանին կանգնած ժամանակ չմտածեն իրենց ընտանիքի հոգսերի մասին:

 

 

 

Հարջորդ կանգառը Հաղարծին գյուղն էր: Այս հանդիպումը սրտաբուխ էր. գյուղացիները փակեցին Գագիկ Ծառուկյանի ճանապարհը և խնդիրներ բարձրացրին՝ աշխատատեղերի բացակայություն, արտագաղթ: Հաղարծինում Ծառուկյանին առաջնորդեցին ձիավորները՝ Դաշինքի դրոշակները վեր պարզած:

 

 

Ծառուկյանը մեկ առ մեկ պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին, նշեց, որ ընդհանուր առմամբ՝ բոլոր գյուղերում խնդիրները նմանատիպ են, բայց ինքը լուծման տարբերակը գիտի, անհրաժեշտ է միայն ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս և ընտրություն կատարել՝ «խաթր չանելով ոչ մի ծանոթ-բարեկամի, քավոր-սանիկի, այլ՝ նայելով մարդու արած գործին»:

 

 

Նախընտրական քարոզարշավի մյուս կանգառը Իջևանում էր: Այստեղ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ իրականում ծանր աշխատանք է, բայց մեկը պետք է գտնվի՝ խնդիրներին լուծում տալու համար, ինքը պատրաստ է, անհրաժեշտ է միայն համախմբել և 50+1 % վստահության քվե տալ:

 

 

«Սա ձեր ապագան է, տրված է հնարավորություն՝ ձայն տալ և պահանջել: Պետք է համակարգ փոխվի, որպեսզի կարողանանք որոշում կայացնել, օրենք ու համակարգ փոխել»,-Իջևանում ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *