Իվետա Տոնոյանը մեկնաբանել է երեկ տեղի ունեցած միջադեպը

%d5%a3%d5%ae

Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի միջև:

Past.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է տեղի ունեցածը.

-Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, ընդամենը թյուրիմացություն է եղել, որը առաջացել է այն պատճառով, որ հարցից առաջ չի հնչել լրատվամիջոցի անունը, չի եղել լրատվամիջոցը ներկայացնող համապատասխան բեյջ, միկրոֆոնն էլ չի ունեցել «Ազատություն» ռադիոկայանի տարբերանշանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված արտահայտությունները ուղղված չեն եղել կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի դեմ: Եթե հարցուպատասխանից առաջ պարզ լիներ, թե որ լրատվամիջոցն է հարցեր ուղղում, լիներ համապատասխան լոգոյով միկրոֆոն, չէր լինի նաև այս ամենը: Ցանկացած մարդու մոտ էլ կարող էր կասկած առաջանալ, որ այդ ամենը կարող է սադրանք լինել և ուղղորդված ինչ-որ շրջանակների կողմից: Հույս ունեմ, որ միջադեպը չի խանգարի «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցությանը, ինչպես եղել է մինչ օրս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *