Նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանին բազկամարտի հրավիրեցին (լուսանկարներ)

17141599_1286413508103965_1933935444_n

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի երրորդ օրը, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նոյեմբերյանցիների հետ։ Այս հանդիպումը քարոզարշավային ոճից տարբերվում էր. այն համեմված էր հումորով, հուզումնալից պահերով։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բերդավան գյուղի մի բնակիչ, ում նախորդ տարի աջակցել էր Գագիկ Ծառուկյանը խաղողի մթերման հարցում, բավականին ուրախացավ այն փաստից, որ Ծառուկյանը ճանաչեց իրեն և բեմ հրավիրեց։ Պապիկը նախ շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա աջակցության համար, իսկ հետո հարց բարձրացրեց.«2017 թվականին նույնպե՞ս կմթերեք մեր խաղողը»։ Գագիկ Ծառուկյանն էլ չմերժեց քաղաքացուն՝ խոստանալով այս տարի ևս բարձր գնով մթերել խաղողը։

Հաշմանդամություն ունեցող մի տղա էլ մոտեցավ Գագիկ Ծառուկյանին և բազկամարտի մարտահրավեր նետեց, Ծառուկյանն էլ համաձայնվեց և պարտվեց խաղում։

Նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանը քաղաքացիներին ներկայացրեց տնտեսությունը փրկելու 15 կետերը, հավաստիացրեց բնակչությանը, որ ինքը լավատեղյակ է մարդկանց հուզող խնդիրներին և ունի դրանց լուծման տարբերակները։

Վերջինս հորդորեց լավ մտածել, թե ում են իրենց քվեն տալու և չխաբվել գեղեցիկ խոսքերին, այլ ուշի-ուշով հետևել մարդկանց գործին ու նոր միայն վստահության քվե տալ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *