Իրանը պատրաստվում է վերադառնալ թումանի

irn0143-sig32oԻրանի նախագահ Հասան Ռուհանիի աշխատակազմն առաջարկել է երկրի արժույթն վերանվանել թուման և միաժամանակ անցկացնել դենոմինացիա: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ կառավարությունն արդեն հաստատել է արժույթի անվանափոխության առաջարկը: Մեկ թումանը համարժեք է 10 իրանական ռիալի, 1 ԱՄՆ դոլարը կարժենա 3200 թուման:

Իրանի պաշտոնական արժույթը թուման է կոչվել մինչև 1930-ականները, որից հետո այն վերանվանվեց իրանական ռիալ (այն արժեր 10 անգամ ավելի էժան): Սակայն Իրանի բնակիչները մինչ օրս ռիալն անվանում են թուման:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *