Պեկինը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

default-82Պաշտոնական Պեկինը պատասխանել է Կորեայի ժողվորդական դեմոկրատական հանրապետության վերաբերյալ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին։ Պեկինը հայտնել է, որ այս հարցով Չինաստանի ջանքերն ակնհայտ են բոլորի համար։

Ավելի վաղ Թրամփը Չինաստանին մեղադրել էր ԿԺԴՀ-ի հետ հարցի կարգավորմանը անբավարար օգնելու համար։ Նրա խոսքով «Չինաստանը մեծ եկամուտ է ստացել ԱՄՆ-ի հետ առեւտրի շնորհիվ, որը միայն չինական կողմին էր ձեռնտու, բայց չի կարողանում օգնել Հյուսիսային Կորեայի հարցում։ «Այն ջանքերը, որոնք Չինաստանն է ձեռնարկում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար, ակնհայտ են բոլորի համար»,- ասել է ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր ամանորյա ուղերձում հայտնել է, որ Փհենյանը պատրաստվում է փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Ճշգրտել են, որ նա նաեւ խոստացել է «պատժել երկրի թշնամիներին», ուժեղացնելով ռազմական ներուժը, եթե ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան չհրաժարվեն զորավարժություններ անցկացնելուց։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *