Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»

thumbs_b_c_f93f6c13c1abc1702c5747ebbfd699deԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոպիտ հայտարարություն է արել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի վերաբերյալ. Հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:

Էգեյան ծովում վիճելի համարվող կղզիներից մեկի` Իմիայի մոտ Կամենոսի կողմից ծաղկեպսակ թողնելու դեպքի առնչությամբ Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ թուրքական ռազմական ինքնաթիռները զանգվածային ներխուժումներ են իրականացնում Հունաստանի օդային տարածք: Էգեյան ծովի կենտրոնական և հարավային հատվածներում գրանցվել է խախտումների անսովոր բարձր ցուցանիշ` 138 խախտում: Կատարվածը խստորեն դատապարտել էր Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով Թուրքիայի գործողությունները որակել էր որպես «կովբոյի վարքագիծ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *