Մադուրո. Թրամփն Օբամայից վատը չի լինի

default (54)ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնից հեռացող Բարաք Օբամայից ավելի վատը չի լինի: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Դոնալդ Թրամփի նկատմամբ հսկայական շահարկումներ եղան համաշխարհային լրատվամիջոցների կողմից, եւ մեզ չի զարմացնում նրա դեմ ատելության արշավը: Եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ տեղի կունենա, բայց ուզում եմ զգույշ լինել. նա Օբամայից ավելի վատը չի լինի»,- ասել է Մադուրոն:

 Ըստ Gazeta-ի՝ Մադուրոն կարծում է, որ Օբաման հեռանում է՝ համաշխարհային հանրությանը թողնելով մեծ խնդիր՝ ահաբեկչություն:

Բացի այդ, Մադուրով հավելել է, որ Լատինական Ամերիկայում Օբամային կհիշեն Հոնդուրասում, Պարագվայում եւ Բրազիլիայում հեղաշրջման պատճառով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *