ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ձնաբուքը մարդկանց կյանք է խլել

timthumb (3)ԱՄՆ-ի արեւելյան ափին մարտի 14-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը: Տարերքը, որն ընդգրկել է Վաշինգտոնը (Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգ), Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Քունեքթիքութի, Մենի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնտի նահանգները, շարունակում է մոլեգնել ու դեռեւս սպառնում է Նոր Անգլիայի նահանգների բնակիչներին:

Ձյան առատ տեղումներն ուղեկցվել են քամու՝ վայրկյանում մինչեւ 28 մետր պոռթկումներով, ցածր ջերմաստիճանով եւ գրեթե զրոյական տեսանելիությամբ: Նյու Յորքի առաձին շրջաններում, որը մյուսներից ավելի շատ է տուժել տարերքից, ձյան ծածկույթը հասել է կես մետրի: Ձնաբքի պատճառով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ, որը ավտոմեքենայի կառավարումը կորցրել է Նյու Հեմփշիրի նահանգի ձնապատ ճանապարհին:

Գրանցվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ: Դրանցից երկուսի հետեւանքով Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, տուժել է առնավազն յոթ մարդ:

Առանց էլեկտականության է մնացել շուրջ 200 հազար մարդ: Նյու Յորքում փլվել են կառուցվող երկու տներ: Ափամերձ մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Ատլանտիկ-սիթին (Նյու Ջերսիի նահանգ) հայտնվել են հեղեղումների ճիրաններում:

Մարտի 13-ից մինչեւ 15-ը, CNN հեռուստաընկերության տվյալներով, ԱՄՆ-ում չեղարկվել է շուրջ 8,8 հազար ավիաչվերթ: Տարերքի էպիկենտրոնում հայտնված նահանգների իշխանությունները հայտարարել են դպրոցների փակման մասին: Մունիցիպալ բազմաթիվ հիմնարկներ ու գրասնյակներ նույնպես մարտի 14-ը ոչ աշխատանքային օր են հայտարարել: Մասնավորապես, այդ օրը չի աշխատել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը:

Ընդամենը ձնաբուքը խնդիրներ է ստեղծել երկրի արեւելյան ափին բնակվող ավելի քան 50 մլն ամերիկացիների համար: Նյու Յորքում, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարված, ձնամաքրման աշխատանքներում ընդգրկվել են Ազգային գվարդիայի շուրջ երկու հազար ծառայողներ, փողոցներ են դուրս բերվել ձնահավաք շուրջ հինգ հազար մեքենա: Առաջիկա օերերին արեւելյան ափին կպահպանվի ձմեռային եղանակը, թեեւ շատ ծաղիկներ ու ծառեր հասցրել էին արդեն ծաղկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *