timthumb (12)Քաղաքական դաշտի վաղուց մոռացված դեմքերը նախընտրական շրջանում կարծես թե նոր շունչ են ստացել, և սեփական տեսլականները հանրությանը ներկայացնելու փոխարեն փորձում են չհիմնավորված հայտարարությունների մեջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել: Բնականաբար նման մոտեցումը դատապարտված է ձախողման:

Խոսքը վերաբերվում է քաղաքական դաշտում ոչնչով աչքի չընկնող Արամ Զավենի Սարգսյանին, ով միայն իրեն հայտնի նպատակով փորձում է ցեխ շպրտել հանրության սերն ու հարգանքը վայելող գործիչների վրա: Բավ է միայն հիշել Արամ Սարգսյանի անցած քաղաքական ուղին, այն թե ինչ գնով է վերջինս հասել իր քաղաքական մուրազների իրագործմանը և հարց տալ՝ արդյո՞ք նման կենսագրություն ունեցող անձը բարոյական իրավունք ունի գանահատականներ հնչեցնել այլ գործիչների հասցեին: Գործիչների, որոնք, ի տարբերություն Սարգսյանի, հայտնվում են ոչ թե ընտրությունից ընտրություն և փորձում կեղտոտ շահարկումներով մի քանի քվե մուրալ, այլ մշտապես գտնվել են ժողովրդի կողքին:

Հետևաբար Արամ Սարգսյանը շատ սթափ պետք է գիտակցի, որ քաղաքականության մեջ մտնում են ծրագրային և գաղափարական պայքարի համար, եթե ի վիճակի չեն դրան՝ լավ է լռել և արժանապատվորեն հեռանալ,գիտակցելով սեփական քաղաքական տկարության աստիճանը, այլ պարագայում նման կարգի էժանագին ՛՛ցեխ շպրտոցից՛՛ կեղտոտվում են միայն իր սեփական ձեռքերը…

Արսեն Սանամյան