Վրաստանի համար ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը

timthumbՎրաստանի քաղաքացիներն արդեն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանումներն է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ:

Մասնավորապես, ԱԳ նախարարությունը քաղաքացիների ուշադրությունը դարձնում է այն բանի վրա, որ նրանք պարտավոր կլինեն պատասխանել սահմանապահ հսկիչների մի շարք հարցերի ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպայի երկրների հսկիչ անցակետերում, որոնք կվերաբերեն ուղեւորության նպատակին, երկու ուղղությամբ ավիատոմսերի առկայությանը, այս կամ այն եվրոպական երկրում ամրագրված հյուրանոցին, ապահովագրական վկայականին, օրական առնվազն 50 եվրոյի չափով փողի առկայությանը:

Անայցագիր ռեժիմի խախտողները ոչ միայն Եվրոպայի երկրներից կվտարվեն Վրաստան, այլեւ կտուգանվեն 3 հազար եվրոյով: Նման իրավախախտները իրավունք չեն ունենա Եվրոպայի երկրներ այցելել 5 տարվա ընթացքում:

ԱԳ նախարարությունը նշում է, որ այնայցագիր ռեժիմից կկարողանան օգտվել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները իրենց մոտ վրացական կենսաչափական անձնագրի առկայության դեպքում, որը նրանք կարող են ստանալ առանց մեծ խնդիրների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *