Մեսսիին որակազրկում է սպառնում

timthumb (1)Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան  «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիին որակազրկում է սպառնում մրցավարներին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է  Marca-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Չիլիի ընտրանու դեմ խաղում (1:0):

Չնայած մրցավարները ՖԻՖԱ-ին հայտնել են, որ նման բան տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, կառույցը իրավունք ունի որակազրկել ֆուտբոլիստին նույնիսկ այն դեպքում, երբ  մրցավարները չեն հաստատել անպարկեշտ պահվածքի փաստը:

Մեսսիին սպառնում է 2-4 խաղյա որակազրկում:

Արդյունքում՝ Մեսսին, հնարավոր է՝ բաց թողնի Բոլիվայի դեմ հանդիպումը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *