Մալազիայում ավտոբուսն ընկել է ժայռից. 13 զոհ կա

defaultՄալազիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, 17 տուժած կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Star պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում: Ավտոբուսը Ջոհոր Բորուից Կուալա Լումպուր է ուղեւորվել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ժայռից: Դեպքի վայր 25 հրշեջներ են եկել:

 Վթարի պատճառը պարզվում է: Նախնական տվյալներով՝ ճանապարհը լավ վիճակում է, վթարի պահին անձրեւ չի եղել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *