Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 500 կրակոց, այդ թվում ականանետից. ԼՂՀ ՊԲ

defaultՀունվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *