Սաուդյան Արաբիան ծրագրում է հաջին ավելի քան 2.5 մլն ուխտավորի ընդունել

defaultՍաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել՝ այս տարի թագավորություն հաջի ժամանող ուխտագնացների թիվն 800 հազարով ավելացնելու համար՝ այդպիսով հասցնելով 2.6 միլիոնի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է թագավորության մշակույթի եւ տեղեկատվության նախարար Ադել բեն Զեյդ աթ-Թարիֆին:

SPA-ի փոխանցմամբ՝ հաջի հարցերի նախարարությունը հայտարարել է, որ այս տարի լրացուցիչ 800 հազար ուխտավորի կընդունեն, երբ չեղարկվեն հինգ տարի շարունակ գործող սահմանափակումները՝ կապված Մեքքայի ալ-Հարամ գլխավոր մզկիթի ընդլայնման աշխատանքների հետ:

 Յուրաքանչյուր երկրի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սաուդյան Արաբիան յուրաքանչյուր պետության ուխտագնացների թվի քվոտա է տրամադրում, որոնք կարող են հաջի շրջանում սուրբ վայրեր այցելել՝ կապված թագավորության բնակչությունից: Յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի պարագայում հաջի թույլտվություն է տրամադրվում հազար հավատացյալի:

Հաջը Մեքքայում եւ դրա մերձակայքում իսլամական սուրբ վայրեր ուխտագնացություն է: Յուրաքանչյուր մահմեդական կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջի մեկնի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *