Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալը իշխող կուսակցությանը մասնատել է

default-3Հարավային Կորեայում «Սենուրի» իշխող կուսակցության շարքերում մասնատում է տեղի ունեցել խոշորագույն կոռուպցիոն սկանդալի եւ երկրի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի ֆոնին կուսակցությունից Ազգային ժողովի 29 օրենսդիրների դուրս գալով: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

«Սենուրիից» հեռացած հարավկորեական միապալատ խորհրդարանի պատգամավորների խումբը երեքշաբթի հայտարարել է սեփական քաղաքական խմբավորման ստեղծման մասին՝ նախնական «Հանուն բարեփոխումների նոր պահպանողական կուսակցություն» անունով, որի պաշտոնական հիմնադրումը նախատեսված է 2017 թվականի հունվարի 24-ին: Այն կոչված է հաջորդ ամռանը նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում իր կողմը գրավելու պահպանողական հայացքներ ունեցող ընտրողներին:

 Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում հոկտեմբերին կոռուպցիոն սկանդալ բռնկվեց, որի կենտրոնական դեմքը նախագահ Փակ Կըն Հեի մտերիմ Ցոյ Սուն Սիլն է, որին կալանավորել են նախագահի հետ կապը շահադիտական նպատակներով օգտագործելու կասկածանքով: Նախագահը ժամանակավորապես հեռացված է իշխանությունից մինչեւ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում ընդունի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *