Bild. Գերմանիայի կառավարությունը մտադիր է նոր հակաահաբեկչական ծրագիր ընդունել

default-4Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում իրականացված հարձակումից հետո Գերմանիայի իշխող կոալիցիան մտադիր է նոր հակաահաբեկչական ծրագիր ընդունել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bild-ը:

2017 թվականի հունվարին ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը եւ արդարադատության նախարար Հայկո Մաասն անվտանգության ոլորտում հստակ քայլերի հարցն են քննարկելու:

 Կոալիցիան առաջարկում է ուժեղացնել պոտենցիալ վտանգավոր անձանց հսկողությունը, այդ թվում՝ էլեկտրոնային ապարանջանների միջոցով: Գերմանիայում նման շուրջ 550 անձ կա:

Բացի այդ, Գերմանիայի կառավարությունը ծրագրում է առեւտրի կենտրոններում, մարզասրահներում ավելացնել տեսահսկման խցիկների թիվը: Չի բացառվում, որ կավելացվի այն միգրանտների կալանքի ժամկետը, որոնց պետք է արտաքսեն երկրից: Ներկայում կալանքի ժամկետը 4 օր է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *