WP. Սպիտակ տունը պատասխան քայլեր է մշակում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» դեմ

default-28ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է հայտարարել պատժամիջոցների եւ պատասխան քայլերի մասին՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի «միջամտության» դեմ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պատասխան միջոցների մշակման վերջնական փուլում է, որոնց մի մասը, հավանաբար, կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում:

 Ըստ Gazeta-ի՝ խոսքը դիվանագիտական միջոցառումների եւ տնտեսական պատժամիջոցների մասին է: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը գաղտնի կիբերհարձակումներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *