Իսրայելը ՄԱԿ-ին հակազդող միջոցառումներ կիրականացնի

2fb4527a4699ef9f774f944a79a7843eԻսրայելի իշխանությունները նախատեսում են ՄԱԿ-ի ԱԽ վերջին հակա-իսրայելական բանաձեւի ընդունմանն ի պատասխան, հակազդող գործողություններ իրականացնել: Այս մասին հայտնում է «Եդիոտ Ահրոնոտ» օրաթերթը: Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւն արգելում էր իսրայելական կողմի գործողությունները պաղեստինյան տարածքների վրա:  Ըստ այդմ, Իսրայելը մտադիր է նվազեցնել ՄԱԿ կառույցներին իր ֆինանսական հատկացումները: Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս բանաձեւը որակել էր «ամոթալի» եւ համարել, որ բանաձեւի հետում կանգնած է Բարաք Օբամայի վարչակազմը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *