Հունվարի կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը

default-81Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7 աստիճան է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արեւմուտքում եւ Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -9 աստիճան, Պաղակնում -12 աստիճան (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2 աստիճան): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) եւ Ապարանի բարձրավանդակում` -7…-9 աստիճան, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34 աստիճան:

Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաեւ ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի էսառչում: Երեւանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4 աստիճան է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10աստիճան-ից ցածր են եղել: Հանրապետությանծայր հարավային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,3 աստիճան, Մեղրիում` +1,6 աստիճան: Այս շրջաններում նվազագույնջերմաստիճանը -17…-20 աստիճանից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետությանտարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008թթ: Բացառապես ցուրտ է եղել 1972թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.1 աստիճանից (Բերդ) մինչեւ -17.5 աստիճանի (Պաղակն) սահմաններում, Երեւանում բացարձակ նվազագույնը 1972թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.5 աստիճան, 2007թ., երբ միջինամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-11 աստիճան (Սյունիքի հովտային շրջաններում եւ Տավուշում -2…+4 աստիճան), 2008թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-13 աստիճան սահմաններում:

Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014թթ., ընդ որում 1966թ. շատշրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արեւելյան եւհարավ-արեւելյան շրջաններում այն եղել է +6 աստիճան (Գորիս, Կապան), Մեղրիում` +9 աստիճան: Երեւանումնույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5 աստիճան:

Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքումդիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակըդիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արեւելքում եւ Մեղրիում` մինչեւ 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:

Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձեւավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչեւ 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետեւաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ:

Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել: Հունվարին դիտվող վտանգավոր երեւույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ եւ ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա:

Ձնաբքերը հաճախակի երեւույթներ են լեռներում եւ լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչեւ 50սմ եւ ավելի: Շատ երկարատեւ առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երեւանում` 1969թ. 47 ժամ տեւողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում եւ լեռնանցքներում: Երեւանում եւ Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երեւանում 1971թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63ժամ) դիտվել է մառախուղ:

Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արեւափայլի միջին տեւողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երեւանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արեւելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վ է: Լեռնանցքներում եւ բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչեւ 20 մ/վ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչեւ 40 մ/վ եւ ավելի արագությամբ: Երեւանում 1956թ դիտվել է քամի 34 մ/վ արագությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *