ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչները 2016 թվականին մարիխուանայի վրա ծախսել են 53 մլրդ դոլար

welfare-weed-loopholeԱՄՆ-ի և Կանադայի բնակիչները 2016 թվականին 53.3 մլրդ դոլար են ծախսել մարիխուանայի ձեռքբերման վրա, ներառյալ բժշկական նպատակներով օրինական գնումները։ Այս մասին գրում է Business Insider-ը՝ հղում անելով ArcView Market Research-ի հաշվետվությանը։ Ըստ հաշվարկների՝ դա ավելին է, քան հյուսիսամերիկացիները տարվա ընթացքում ծախսել են արագ սննդի ռեստորաններում։

Զեկույցում ասվում է, որ մարիխուանայի սև շուկան կորցնում է դիրքերը, «խոտի» ձեռքբերումն աստիճանաբար օրինականացվում է։ Տարեցտարի սպառողներն ավելի շատ գումար են ծախսում մարիխունայի օրինական ձեռքբերման վրա, սակայն այդ գործընթացը դանդաղ է ընթանում։

Օրինական մարիխուանայի հյուսիսամերիկյան շուկան 2016 թվականին կազմել է մոտ 6.7 մլրդ դոլար, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Թմրանյութի մեծ մասը ձեռք է բերվել սև շուկայում. դրա մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 90 տոկոսից դառնալով 87 տոկոս։

Պարբերականը նշում է, որ 2016 թվականը հաջող էր մարիխունայի սիրահարների համար, քանի որ այս կամ այն ձևով դրա օգտագործումն օրինականցրել են ամերիկյան 7 նահանգներ։

ArcView Market Research-ի գլխավոր տնօրեն Տրոյ Դեյթոնը պարբերականի հետ զրույցոմ ասել է, որ մարիխուանայի շուկան աճում է զգալիորեն ավելի արագ, քան մյուս սպառողական շուկաները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *