Քաղաքական «աբիժնիկության» դասական դրսևորում…

timthumb (81)Հայտնի է՝ ոչինչ քաղաքականության մեջ այնքան գնահատելի ու պատվաբեր չէ,որքան սկզբունքայնությունը: Որքան էլ, սակայն, կարող է ցավալի հնչել, այս կարևորագույն հատկանիշը հատկապես մեզանում գնալով ստանում է հազվագյուտ բնույթ,ու մատների վրա կարելի է հաշվել մարդկանց,անհատների,ովքեր սեփական խոսքը գնահատում են այնքան թանկ ու արժանահավատ, որ երբեք դրա վրայով չեն ցատկել,մնացել են սեփական սկզբուքներին հավատարիմ՝թեկուզ դրա համար ստիպված են եղել բախվել դժվարությունների:

Այս նախընտրական շրջանում,երբ շատերն իրենց համար թիվ մեկ գերխնդիր են հռչակել ամեն գնով խորհրդարան սողոսկելը, իսկ քաղաքական «աբիժնիկության» երևույթն այլևս խիստ առօրեական մի բան է դարձել քաղաքական դաշտում, հաճախ կարող ես հանդիպել մարդկանց, ովքեր, չհամակերպվելով իրենց լուսանցքային դերի հետ, փորձելով ինքնառեալիզացվել ինչ-որ կերպ, հայտարարում են բաներ,որոնք ոչ մի կապ ունենալ չեն կարող այն իրականության հետ,որում ապրում ենք. մի օր հայտարարում են մի բան, հաջորդ օրն իսկ այդ հայտարարածը ժխտում՝ ասելով բաներ,որոնք ոչ մի ընդհանուր աղերս չունեն նախորդ ասածների հետ:

Արամ Հարությունյանը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը, օրերս անդրադառնալով իր ու «Ծառուկյան» դաշինքի միջև առկա հարաբերություններին, արել էր հայտարարություններ,որոնք ճիշտ և ճիշտ տեղավորվում են վերոհիշյալ տրամաբանության մեջ. այժմ Հարությունյանը հանկարծ ինքն իր համար պարզել է, որ չի կարող ճանապարհ անցնել «Ծառուկյան» դաշինքի հետ,և սա այն պարագայում, երբ որոշ ժամանակ առաջ նույն քաղաքական ուժի նկատմամբ գովեստի խոսքեր չէր խնայում:

Թե ինչի մասին կարող է վկայել այս ամենն, իհարկե, պարզ է. գործ ունենք աղվեսի ու խաղողի մասին պատմող առակի կլասիկ դրսևորման հետ: Այստեղ, սակայն, մեկ այլ հանգամանք է առավելապես կարևոր. մարդը, փոխարենը քաղաքագիտորեն հիմնավորելու սեփական որոշումը կամ ինքնաքննությամբ զբաղվելու, վերցրել ու իբր փորձել է փնովել դաշինքն ու այդ կերպ արդարացրել իր որոշումը՝ մաս չկազմելու դաշինքին: Ակնհայտ է՝ սա, ըստ էության, թերարժեքության բարդույթի դրսևորւմ է՝ համեմված քաղաքականությանը բնորոշ որոշակի տարրերով ու վկայում է այն մասին, որ մեզանում դեռևս, ցավոք, բացակայում է սփական տապալման պատճառները սեփական անձի մեջ փնտրելու կուլտուրան, ու միակ բանը, որ նման պարագաներում մարդկանց մտքով անցնում է, ուժեղ մարդկանց կամ նրանց կողմից ղեկավարվող քաղաքական ուժերին փնովելն է:

Մինչդեռ հարկ էր, որ ամեն մեկն իր գործով զբաղվեր, իր ոլորտում նախ փորձեր կայանալ ու հետո միայն քաղաքական հայտ ներկայացներ: Նրանք, ովքեր  փորձում են այլոց պախարակելու ճանապարհով գնալ, թո՛ղ նախ իրենք իրենց համար որոշեն, թե արդյոք Հայաստանի համար իրենց ողջ կյանքում արե՞լ են նույնքան բան, որքան Ծառուկյանն է անում ասենք մեկ տարում. դժվար թե: Իսկ հարցը,թե որքանով կարող են նմանատիպ մեթոդներով վնասել դաշինքի քաղաքական վարկանիշին, առհասարակ, չարժե նույնիսկ մտքով անցկացնել, քանի որ այսօր բառացիորեն ոչինչ չի կարող դույզն ինչ վնասել «Ծառուկյան» դաշինքի՝ օրեցօր է՛լ ավելի մեծ թափ հավաքող հեղինակությանը, ինչը, բնականաբար, մեծապես պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բացառիկ ժողովրդականությամբ,նրա անցած անբասիր ուղիով…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *