Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ը չպետք է մեղմի Թուրքիայի նկատմամբ ստանդարտները

default-14Եվրամիությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում տարբեր երկրների նկատմամբ տարբեր ստանդարտներ չպետք է կիրառի, եւ Թուրքիան, չնայած բոլոր գործարքներին ու համագործակցությանը, չպետք է այլ կերպ գնահատվի, քան, օրինակ, արեւմտաբալկանյան երկրները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

Նրա խոսքով՝ նախկինում իր գործընկերներից շատերը «երկար ժամանակ հույս ունեին, որ իրադարձությունների այդպիսի բացասական զարգացումը կարճ կտեւի, շատերը հույս ունեին, որ հայտարարություններն ի վերջո կյանքի չեն կոչվի, սակայն ամբողջ հայտարարվածը լիովին իրագործվել է՝ լրատվամիջոցների փակում, լրագրողների ձերբակալություններ, ընդդիմադիր առաջնորդների արգելափակում…»:
«Որքա՞ն երկար պետք է սպասենք, որպեսզի հստակ արձագանքենք այսպիսի զարգացմանը: Իմ կարծիքով՝ անազնիվ է տարբեր երկրների նկատմամբ տարբեր ստանդարտների կիրառումը: Ես տեղյակ եմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում շատերի գործընկերն է, տեղյակ եմ, որ Թուրքիայի հետ փախստականների հարցով գործարք է կնքվել, բայց դա չպետք է հիմք հանդիսանա, որպեսզի Թուրքիային այլ ստանդարտներով գնահատեն: Արեւմտաբալկանյան երկրների հանդեպ հաճախ անչափ խիստ են այն հարցում, որը վերաբերում է այդ երկրների համար եվրոպական հեռանկարների չափանիշներին, բայց Թուրքիայի նկատմամբ, իմ կարծիքով, շատերը չափից ավելի շռայլ են»,- երկուշաբթի՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախաշեմին ասել է նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *