Նոր մանրամասներ՝ Սոչիի մոտ Տու-154 ինքնաթիռի կործանումից

1971050Տու-154 ռազմական ինքնաթիռը, որը վթարի էր ենթարկվել Սոչիի մոտ՝ Սև ծովում, 2016թ. դեկտեմբերին, «վայրէջք է կատարել ջրի վրա՝ օդաչուի կառավարմամբ», գրում է Kommersant-ը:

Տու-154-ի վթարի տեխնիկական մասի հետաքննությունից հետո մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ինքնաթիռը չի ընկել, այլ վայրէջք է կատարել ջրի վրա՝ անձնակազմի հրամանատար Ռոման Վոլկովի կողմից վերահսկվող թռիչքի ժամանակ: Այժմ մասնագետները հետաքննում են օդաչուի նման տարօրինակ վարքի պատճառը:

ՌԴ ՊՆ-ում ուսումնասիրում են զոհված օդաչուի բժշկական պատմությունը: Պարբերականը, վկայակոչելով ռազմատեխնիկական հաանձնաժողովի իր աղբյուրին, նշում է, որ ինքնաթիռը, ինչպես ցույց է տվել 3D մոդելավորումը, կանոնավոր թռիչք է իրականացրել: Թռիչքից հետո անձնակազմը նույնպես նման դեպքերում ավանդական ոչ մի սխալ չի գործել, օդանավը արագությունը չի կորցրել և ընդհանրապես չի ընկել:

Թռիչքից մեկ րոպե հետո ինքնաթիռը հավաքել է շուրջ 250մ բարձրություն և 360-370 կմ/ժ արագություն, որից հետո օդանավում «վթարային իրավիճակ է սկսվել. օդաչուն, որը պետք է շարունակեր բարձրություն հավաքել, փաստացիորեն ինքնաթիռը տեղափոխել է վայրէջքի ռեժիմ»:

Հիշեցնենք, որ դեպի Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, Ալեքսանդրովի անվան անսամբլի անդամները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *