«Ժողովուրդ ջան, ես իմ պատիվն ու արժանապատվությունը չեմ վաճառում, դրա համար 2012-ին կոալիցիա չկազմեցի»

timthumb (5)Քարոզարշավի շրջանակներում այսօր՝ մարտի 16-ին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց գյումրեցիների հետ։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում հազարավոր քաղաքացիներ դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին։

Թատրոնի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր ու մինչ Ծառուկյանի՝  բեմահարթակ հասնելը տևեց շուրջ 15 րոպե: Ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել ելույթը, իսկ նրա ամեն բառ, ամեն խոստում՝ ընդունվում էր ծափողջույններով:


«Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կլինի: Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել ու առաջին իսկ ամսում բոլոր 15 կետերը կյանքի կկոչենք»: Այս մասին Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, 650 հազար ընտանիք ունենք, ամեն ընտանիքից՝ 2-3 հոգի վարկառու:

«Ես ձեր ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ՝ այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել: Վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, պետք է առողջացման ծրագիր լինի, Համաշխարհային բանկից 0 տոկոսով գումարներ են եկել Հայաստան, բայց ո՞վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա:


Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները՝ սոցիալական, կրթական, տնտեսական և այդ բոլոր ոլորտների խնդիրներին քաջ ծանոթ են ու լուծումներն առաջարկում են: Ըստ այդմ՝ նա կարևորեց տնտեսական աճը երկրում, քանի որ դրանից առաջին հերթին կախված է ժողովրդի բարեկեցությունը:

«Տնտեսական աճի ամեն 1 տոկոսը բյուջե է բերում 21 մլրդ, պատերացնո՞ւմ եք երկնիշ տնտեսական աճի դեպքում ինչ գումարներ կուղղվեն թոշակներին, աշխատավարձերին, մարզերի զարգացմանն ու մարդկանց կյանքի փոփոխմանը: Այսօր մեր ժողովուրդը ամեն օր մտածում է, թե ինչպես օրը մթնացնի, ինչպես երեխային կերակրի ու ինչպես կոմունալ վարձերը վճարի, այլ ոչ թե մտածում է տարվա կտրվածքով: Ուստի՝ ճիշտ ընտրություն է պետք անել, որպեսզի առաջիկա հինգ տարիներին իրավիճակ երկրում փոխվի:


Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց ես կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսաք ինչ կատարվեց. հիմա բոլորն ասում են’ պայմանավորված է, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության,  ժողովուրդ ջան, ես իմ պատիվն ու արժանապատվությունը չեմ վաճառում, դրա համար 2012-ին կոալիցիա չկազմեցի, որովհետև մարդկանց խոստումներ էի տվել, իսկ կոալիցիա կազմելով, մի երկու պաշտոն ստանալով, ես չէի կարող իմ խոստումները իրականացնեի:

Ձեր ապագան կերտողը դուք եք, գնացեք ու ընտրեք այն ուժին, ում վստահում եք, ում անցած ճանապարհը տեսել եք ու վստահ եք, որ խոստումները կկատարի»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *