Եղիսաբեթ Երկրորդը հավանություն տվեց Brexit-ի մասին օրենքին

timthumb (8)Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը: Այդ մասին հայտնել է Sky News-ը:

Այսպիսով օրենքն ուժի մեջ է մտել, եւ վարչապետ Թերեզա Մեյն իրավունք է ստացել միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ԵՄ-ին հարցում ուղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան: Ավելի վաղ կառավարությունում հայտարարել են, որ ընթացակարգը կսկսվի մարտի վերջից ոչ շուտ:

Մարտի 14-ին բրիտանական խորհրդարանը հաստատել է Brexit-ի գործընթացի գործարկման փաստաթուղթը՝ առանց ուղղումների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *