Ավստրալիայում տոնական օրերին հարձակումներ ծրագրող 5 մարդ է ձերբակալվել

defaultԱվստրալիայի իրավապահները սուրբծննդյան տոնեին Մելբուռնում ահաբեկչությունների շարք ծրագրելու կասկածանքով 5 մարդու են ձերբակալել: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիկտորիա նահանգի ոստիկանության կոմիսար Գրեմ Էշթոնը:

Նրա խոսքով՝ կասկածյալները գործել են ԻՊ-ի տարածած գաղափարների ազդեցությամբ եւ հարձակումներ ծրագրել Flinders Street Station երկաթուղային կայարանում, քաղաքի կենտրոնական Դաշնության հրապարակում եւ Սուրբ Պողոսի մայր տաճարում:

 Ձերբակալվածները 21-26 տարեկան են, նրանց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել: Նրանցից 4-ն Ավստրալիայից են, 5-րդը՝ ծննդով Եգիպտոսից, որը ե՛ւ եգիպտական, ե՛ւ ավստրալական անձնագիր ունի:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի խոսքով՝ երկրում վերացվել է վերջին շրջանում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *