Մերկասառույց, բուք եւ դժվարանցանելի ճանապարհներ. տասնյակ բնակավայրերում ձյուն է տեղում

defaultՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում եւ «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

 Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

ժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ եւ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝  փակ:

Նույն ժամի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արմավիրի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշտարակի, Եղվարդի, Ապարանի, Աբովյանի, Սեւանի, Եղեգնաձորի, Վայքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *