Հայաստանի օմբուդսմենը դիմել է իր ռուս գործընկերոջը՝ Հրաչյա Հարությունյանի հարցով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օմբուդսմենը դիմել է իր ռուս գործընկերոջը՝ Հրաչյա Հարությունյանի հարցով:

defaultԱյս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 «Դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների եւ առողջական վիճակի վերաբերյալ:

Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը:

ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների եւ առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ նրա ազգականի հետ»:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Մոսկվայում ողբերգական ավտովթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հարցում խնդիրներ կան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *