Տեղի ունեցավ բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայներ Սվետլանա Հակոբյանի՝ «Մեծ արթնություն» խորագրով միջոցառումը (լուսանկարներ)

timthumb-58Դեկտեմբերի 22-ին «Դար» հիմնադրամի նախագահ, բանաստեղծուհի, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի շուրջ էին հավաքվել հարազատները, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և պարզապես ընկերներ, ովքեր եկել էին ներկա գտնվելու սիրելի Սվետլանայի կազմակերպած «Մեծ արթնություն» խորագրով միջոցառմանը:

Միջոցառմանը տեղի ունեցավ Սվետլանա Հակոբյանի հեղինակած «Ուրվագիծ և ճանապարհ» երկհատորյակի շնորհանդեսը, 7 նկարի ցուցադրությունը, ինչպես նաև Taraz.am ընկերության՝ աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությունը:

Սվետլանա Հակոբյանն իր երկհատորյակի նախաբանն այսպես է սկսել «Ինչու գրիչն առա ձեռքս»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տիկին Հակոբյանից հարցրեց՝ «ինչո՞ւ».

-Բաներ կան, որ բանավոր փոխանցել չես կարող և այդ մտայնությամբ որոշեցի գրել և ասելիքս ու մտահոգություններս փոխանցել մարդկանց: Պարբերաբար ինձ հուզող հարցերը գրում էի ու հրապարակում տարբեր հարթակներում, արձագանքը մեծ էր լինում, շատերն ինձ ասացին, որ դրանք գիրք պետք է դառնան և սերունդներին կրթեն, ինքս էլ որոշեցի հավաքել և գրքով ներկայացնել: Երկահատորյակում այսօրվա հուզող հարցերն են՝ առանց թեմաների սահմանափակման:

img_3583

Անդրադառնալով միջոցառման երկրորդ հատվածին՝ կտավների ցուցադրությանը, տիկին Հակոբյանն առանձնացրեց հատկապես Եղեռնի թեմատիկայով արված «Սրբադասում» կտավը. «Երբ եղեռնի զոհերը սրբադասվեցին՝ շունչս բացվեց, ես հասկացա՝ պետք է մի կտավ ներկայացնեմ, ուր կպատկերեմ հոգիների թռիչքը»,- ասաց Հակոբյանը:

img_3597

Երրորդ հատվածը նորաձևության ցուցադրությունն էր. «Մեծ արթնություն» խորագրով ներկայացված էր taraz.am-ի նոր հավաքածուն՝ հագեցած նուրբ գունային երանգներով:

«Մեր խորհրդանշանները, որոնք մեզ տրված են ի վերուստ, շատ հանգիստ զիջում ենք օտարներին, նրանք էլ վերցնում-դարձնում են իրենց բրենդը: Դրանում մենք ենք մեղավոր, որովհետև չենք պահում մեր ունեցածը: Ինչ մեզ տրված է, մենք պետք է պահպանենք, մտցնենք մեր կյանք, առօրյա»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև taraz.am-ի մենեջեր Արմինե Հայրապետյանի հետ, ով խոսելով նոր հավաքածուից, ասաց. «Հայ ազգը դարեր ի վեր արտահայտել է իր աշխարհընկալումն ու իր հարաբերությունը տարվա եղանակներին և բնության անակնկալներին՝ զարդանախշերի միջոցով: Մենք ուրախությամբ վերծանում ենք զարդանախշերի ողջ ներդաշնակությունն ու իմաստությունը՝ ժամանակակից նորաձևության աշխարհում»:

Մեր զրուցակիցը նկատում է՝ հայկական տարազների մասին բոլորս գիտենք, բայց մենք պատմությունից վերցրել ենք տարազների զարդանախշերը և ձեռագործ կերպով ներկայացնում ենք հագուստների վրա: Ներառում ենք հայկական միջնադարյան զարդարվեստը, գորգարվեստը, զարդատառերը:

Նելլի Ավետիսյան

img_3568

img_3583-1

img_3597

img_3602

img_3603

img_3606

img_3613

img_3622

img_3638

img_3656

img_3666

img_3679

img_3681

img_3691

img_3720

img_3724

img_3727

img_3731

img_3740

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *