Մայրը յոթնամյա երեխային նետել է 15-րդ հարկից

07e7b899478a9e66b8a5778c25304bd4Մերձմոսկովյան Միտրիշայում ոստիկանությունը հայտնաբերել է յոթնամյա աղջկա դի` մեծ բարձրությունից ընկնելու նշաններով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իր ուժային աղբյուրներին: Ըստ այդմ, տեղի բնակիչներից մեկը երեկոյան մոտ 19:30-ին, ըստ մոսկովյան ժամանակի, 15-րդ հարկից ներքեւ է նետել իր յոթնամյա երեխային: Մյուս դուստրը, որը հինգ տարեկան էր, չի տուժել: Նշվում է, որ միջադեպի պահին երեխայի հայրը եղել է աշխատանքի: Նշվում է, որ ընտանիքում կոնֆլիկտներ չեն եղել, եւ երեխաները դրական բնութագիր են ունեցել: Մայրը բերման է ենթարկվել եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ, ոչ ադեկվատ վիճակում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *