Ինչու իմաստ ունի մեկընդմիշտ ջնջել Facebook –ի հաշիվը

default-25Reddit-ի օգտատերերը կազմել են այն պատճառների ցանկը, որոնք դրդել են ջնջել իրենց Facebook հաշիվները։ Ցանկը բաղկացած է ավելի քան 10 հազար կետից, գրում է Lenta–ն։

Քննարկման նախաձեռնող PM ME Big TITTIES  նիքով օգտատերը AskReddit բաժնում մյուս օգտատերերին հարցրել էր, թե ինչն է համբերության վերջին կաթիլը դարձել սոցցանցից դուրս գալու որոշում կայացնելու համար։

 Ոմանք նշել են, որ իրենք հոգնել են համացանցում անիմաստ ժամանակ վատնելուց։ Մյուսները դժգոհել են, որ սոցցանցերում իրենց վարքագիծն ազդում էր իրական կյանքում մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա։ «Ծանոթներս վիրավորվում էին, որ ես իրենց նկարները չեմ լայքում, ու նրանց այդ գարշելի «երջանկության նամակները» չեմ ուղարկում։ Դրա համար էլ ես գրողի ծոցն ուղարկեցի այդ ամենը»,- պատմել է Gamingchicken նիքով օգտատերը։

Օգտատերերի մեծ մասը կարծիք է հայտնել որ Facebook–ն անընդհատ ստուգելը յուրատեսակ կախման է վերածվում, ու նշել, որ կցանկանային վերադառնալ նորմալ, առողջ կենսակերպի։ «Դա նույնն է, ինչ մոտենաս սառնարանին, բացես դուռը, որ ստուգես այնտեղ ուտելիք կա, թե ոչ, իսկ հետո մի քիչ հետո նորից գաս, բացես դուռը, որ համոզվես, որ ինչ որ հրաշագործ ձեւով այնտեղ ուտելիք չի հայտնվել։ Երբ ես հասկացա դա՝ ջնջեցի իմ հաշիվը»,- գրել է Gman767–ը

Ի դեպ նրա այս գրառումը ավելի քան 18 հազար «լայք» է հավաքել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *