«ՀԺ». Տարոնի կամքը. նա ուզում ՀՀԿ ցուցակ մտցնել իր հավատարիմ կանանց

default-26«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, եւ ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի:

Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳՄ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ: ՀՀԿա-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից էր:

 Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *