Հարավկորեական ռոբոտը բարեհաջող կերպով անցել է շարժման առաջին թեստը

default-32Հարավային Կորեայում ստեղծված մարդանման Method-2 ռոբոտը բարեհաջող կերպով անցել է շարժման առաջին թեստը, հայտնում է Phys.org–ը։

Ռոբոտը 4 մ բարձրություն ունի եւ կշռում է 1.5 տոննա։ Վարորդի խցիկը ռոբոտի իրանի մեջ է, իսկ վերջույթները կրկնում են վարորդի վերջույթների շարժումները։ Ռոբոտին նախագծել են հարավկորեական Hankook Mirae Technology ընկերությունում, որի ղեկավար Յան Ջին Հոն մանկությունից երազում էր սեփական ռոբոտը ստեղծել։ Նրա խոսքով՝ ռոբոտը նախատեսված է օգնել մարդկանց այն շրջաններում, որտեղ մարդկանց աշխատանքը վտանգավոր է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *