NYT. Հատուկ ծառայությունները Թրամփի երդմնակալության ժամանակ զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն

default-39ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները եւ Վաշինգթոնի ոստիկանությունը կարծում են, որ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ անվտանգության ապահովումը կարող է արդի պատմության համանման ամենաբարդ գործողությունը լինել: Ուժեղացված նախապատրաստություն է ընթանում նորընտիր նախագահի կողմնակիցների եւ նոյեմբերի 8-ի համընդհանուր ընտրությունների արդյունքներից դժգոհ ամերիկացիների միջեւ բախումները կանխելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ երդմնակալության կգա Թրամփի մոտ մեկ միլիոն կողմնակից: Հատուկ ծառայությունները կարծում են, որ այդ օրը մայրաքաղաքի փողոցներում զանգվածային ցույցեր կընթանան ընդդեմ հանրապետականի նախընտրական խոստումների իրականացման:

 ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին՝ Կոնգրեսի շենքի կողքին գտնվող Կապիտոլիումի բլուրում: Այնտեղ հատուկ հարթակ է կառուցվել, որտեղ նա կերդվի որպես պետության նոր ղեկավար:

Կառույցի մակերեսը  կազմում է 929 քառակուսի մետր, որտեղ կտեղավորվի արարողության  ավելի քան 1600 հյուր: Նրանց թվում են նախագահի պաշտոնը լքող Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ընտանիքի անդամների հետ, նրանց փոխարինող Թրամփն ու Մայքլ Փենսը, ներկայիս վարչակազմի անդամները եւ պետական բարձրագույն պաշտոնների առաջադրվածները, սենատորներ եւ կոնգրեսականներ, Գերագույն դատարանի անդամներ, նահանգապետներ, բարձրագույն զորահրամանատարներ, օտարերկրյա դիվանագետներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *