Թաիլանդում խորտակվել է հնդիկ զբոսաշրջիկների նավակը

default-70Հնդիկ 23 զբոսաշրջիկներով զբոսանավը խորտակվել է Թաիլանդի Պատայյա առողջարանային քաղաքից մեկ մղոն հեռավորությամբ Սիամի ծոցում: Զբոսաշրջիկներին, որոնց թվում երեխաներ են եղել, հաջողվել է փրկել, հայտնում է Bangkok Post-ը:

Հնդիկ զբոսաշրջիկների նավակը սկսել է խորտակվել անսպասելի առաջացած ճեղքի պատճառով: Վթարի վայրով անցնող երկու արագընթաց մոտորանավերը բոլոր զբոսաշրջիկներին եւ անձնակազմի անդամներին ափ են հասցրել:

 Մի քանի մարդ թեթեւ վնասվածք է ստացել, նրանք ափ հասնելուն պես բժշկական օգնություն են ստացել: Փրկված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *