Պատանի շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

timthumb (35)Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկեց Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանի պատվիրակության մեջ են 36 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են աշխարհի 2016 թվականի Մ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով այս տարի հանդես կգա Մ 18 տարեկանների առաջնությունում և Եվրոպայի 2016 թվականի Մ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով հանդես կգա Մ 14 տարեկանների ենթախմբում:

Երեկ տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Մինչև 14 տարեկանների խմբում հանդես եկող Ալեն Երեմյանը առավելության հասավ այս ենթախմբում առաջին համարի տակ խաղացող Թուրքիայի ներկայացուցիչ Օզենիր Էկին Բարիսի նկատմամբ:

Մրցաշարում անհաջող մեկնարկեց մինչև 18 տարեկանների խմբում առաջին համարի տակ հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով պարտվեց Մակեդոնիան ներկայացնող Տոնի Լազովից: Ընդհանուր առմամբ՝ մեր 36 պատվիրակներից 19-ը հաղթանակներ տոնեցին, 6-ն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 11 շախմատիստներ պարտվեցին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *