ԱՄՆ-ի օդուժը զորավարժություններ Է անցկացրել Կորեական թերակղզու շրջանում

timthumb (2)ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին: Այդ մասին հայտնել Է YTN հարավկորեական հեռուստաալիքը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս զորավարժությունները նախազգուշացում են դարձել ԿԺԴՀ-ի հասցեին՝ նրա վերջին հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
B-1B ռմբակոծիչները փոխադրվել են Գուամ կղզու ռազմակայանից, իսկ F-35B-ները՝ Ճապոնիայի տարածքից:
Նաեւ վարժանքներին մասնակցել են KC-135 Stratotanker լցավորող ինքնաթիռը եւ F-15K հարավկորեական կործանիչ-ռմբակոծիչների միավորումը: Զորավարժությունների ընթացքում ինքնաթիռները ռմբանետման եղանակներ են փորձարկել Հարավային Կորեայի արեւելքի Կանվոնդոյի նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *