Վիլնյուսի փողոցում «Սանիթեք»-ի մեքենան բախվել է գազի խողովակին. Գազի արտահոսք է սկսվե

defaultՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 10-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք:

Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *