Ուրուգվայում ձերբակալվել է իտալական մաֆիայի՝ 23 տարի հետախուզման մեջ գտնվող պարագլուխը

timthumb (15)Ուրուգվայում ձերբակալվել է իտալական մաֆիայի ամենահետախուզվող պարագլուխներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նա ձերբակալվել է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Պունտա դել Էստե հանգստավայրում: Ոստիկանությունը հաղորդել է, որ Մորաբիտոն Ուրուգվայ է տեղափոխվել 2002 թվականին և երկրում բնակություն է հաստատել կեղծ փաստաթղթերով:

Մորաբիտոն հանցավոր խմբի պարագլուխը հանդիսանալու և նարկոթրաֆիքինգով զբաղվելու համար 23 տարի հետախուզման մեջ է գտնվել: Իր գլխավորած հանցավոր խմբով Հարավային Ամերիկայից դեպի Իտալիա թմրանյութեր տեղափոխելու համար հայտնի է եղել նաև «Միլանի կոկաինի արքա» մականունով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *