«Լեգենդ» ՊՈԱԿ-ի մասին, կամ ներիշխանական գզվռտոցը շարունակվում է

write-essays-for-moneyԱնցած շաբաթվա ընթացքում մամուլում զետեղված էին ամենազանազան տեղեկատվական հոսքեր, որոնցից յուրաքանչյուրը հասարակության կողմից տարբեր կերպ  ընկալվեցին ու տարբեր ռեզոնանս առաջացրին: Շաբաթվա հիմնական թրենդն ԱԺ-ում բյուջեի քննարկումերն էին և զինծառայողներին 1000-ական դրամներ հատկացնելու Կառավարարաության նախագծի պառլամենտական քննարկումները: Սակայն չորեքշաբթի երեկոյան դաշտում տեղի ունեցավ յուօրինակ մի ցնցում. լրատվամիջոցներից մեկը բավականին ուշագրավ բացահայտումով հանդես եկավ, ըստ որի Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը բյուջեից ստացել է 191 մլն դրամ և գործադիրի աշխատանքները համացանցում լուսաբանելու և հանրությանը հասանելի դարձնելու համար սոցցանցերում գրառում կատարելու նպատակով հատկացրել է 15000 դրամ. գումարն ընդհանուր առմամբ կազմել է մոտ 82 մլն դրամ: ՊՈԱԿ-ը ղեկավարում է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը, ով ՊՈԱԿ-ի ղեկավարումը ստանձնել է Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո, ասել է թե համարվում է «մեծ թիմի անդամ»:

Այնուհետև մամուլի հաջորդ ինտրիգային քայլը գերազանցեց նախորդը. իշխանական քարոզչական մեքենայի լոկոմոտիվ կայքերից մեկը հանդես եկավ նոր հայտարարութայմբ, թե Աբրահամյանը չի պատասխանում հեռախոսազանգերին. սակայն արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ ՊՈԱԿ-ի տնօրենը Կառավարական պատվիրակության կազում երկօրյա պաշտոնական այցով արդեն մեկնել էր Մոսկվա` ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների հերթական հանդիպմանը մասնակցելու համար: Ասել է թե, իշխանական մամուլի հրապարակումը և ներկայացված թեզը թե Աբրահամյանը զանգերին չի պատասխանում, մի տեսակ յուրահատում «բոչկա գլորել» է վերջինիս վրա:

Այստեղ մի փոքր դադար տանք և կենտրոնանանք այս հանգամքի վրա: Ստացվում է, որ հիմնականում իշխանական քաղաքականությունը գովերգող ու լուսաբանող թիմի քարոզչական կայքը փնովում է իշխանության մյուս հատվածի պիառ խմբին և ցեխ շպրտում նրանց հասցեին: Կարելի է եզրակացնել, որ այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ական խմբերի շրջաններում տարաձայնություններ կան, կամաց-կամաց իրականոթյուն է դառնում: Այս ամենն, ըստ էության, կարելի է կապել առաջիկայում սպասվող վերադասավորումների և փոփոխությունների հետ: Իշխանական կուլիսներում ստուգում են սեփական արսենալը և փորձում «ժերտվաներ» գտնել: Սա բնորոշ է գործող ապարատին, բոլորս լավ ենք հիշում սոցապահովագրության հիմնադրամի նախկին պետ Խաչիկյանի շուրջ ստեղծված էպոպեան, ով իր հերթին նույնպես դարձավ զոհ` կուլ գնալով պալատական ինտրիգներին:

Ինչևէ, ունենք հետևյալ պատկերը. նշված այն թեզը, որ յուրաքանչյուր գրառման համար 15000 հազարական դրամ է հատկացվել, բոլորիս համար էլ հասկանալի է, որ ֆանտազիայի ժանրից է և դուրս է տրամաբանությունից, սակայն չի կարելի բացառել նաև այն փաստը, թե ՊՈԱԿ-ում եղել են այլ կարգի յուրացումներ: Երկրորդ, նախագահի ապարատում տեղի ունեցած Լալայան-Հարությունյան փոփոխությունը տալիս է իր առաջին պտուղները (ըստ տեղեկությունների Աբրահամյանը համարվել է Լալայան Սևակի թիմի անդամ):

Հ.Գ. Ավարտելով նշենք ևս մի կարևոր և նուրբ դետալ. հնարավոր է, որ այս ամենի հետևում տեղի է ունեցել ուղղակի դասական սադրանք, եթե հաշվի առնենք, որ այն կազմակերպված լինի հենց կառավարության ներսից. չմոռանանք, որ բացի վերոնշյալ ՊՈԱԿ-ից վարչապետն ունի նաև մամուլի առանձին ծառայություն` իր խոսնակով:

Արտակ Աբովյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *