ԵՄ խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի մանդատը

timthumbԵվրոպական միության խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մանդատը մինչև 2018թ-ի հունիսի 30-ը: Ինչպես տեղեկացրին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից, 2017թ. մարտի 1-ից մինչև 2018թ. հունիսի 30-ը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատին առնչվող ծախսերի համար խորհուրդը տրամադրել է 2.99 միլիոն եվրո:

«Մանդատի նպատակն է զարգացնել ԵՄ երկխոսությունը տարածաշրջանի հիմնական քաղաքական դերակատարների, կառավարությունների, խորհրդարանների, դատական համակարգերի և քաղաքացիական հասարակությունների հետ»,- ընդգծված է խորհրդի որոշման մեջ:

Նույն որոշմամբ ԵՄ խորհուրդը հատուկ ներկայացուցիչների մանդատներ է սահմանել կամ երկարաձգել Սահելի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի եղջյուրի երկրների համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *