«Փաստ» թերթը գրում է.
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) մտադիր է կրկին զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ և հայտնվել Ազգային ժողովում:
«Փաստի» տեղեկություններով` նա ինտենսիվ բանակցությունների մեջ է տարբեր քաղաքական ուժերի ու բևեռների հետ և նախընտրում է ընտրություններին մասնակցել որևէ դաշինքի ցուցակով, քան ստեղծել սեփական քաղաքական միավորը կամ ֆինանսավորել ավանդական քաղաքական գործընկերներին:
Ըստ մեր աղբյուրի` Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» և այլ ընդդիմադիր կուսակցություններում գործող իր համակիրներին ակնարկել է, որ առաջիկայում, հնարավոր է, ինքը ընդգրկվի այլ ֆորմատում և իրադարձությունների նման զարգացման դեպքում պետք է պատրաստ լինեն նոր թիմի ձևավորմանը:
Մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում