Դիպուկահարներն անցել են իրենց սև գործին. ասուլիս` ՊՊԾ գնդում (ուղիղ միացում)

ոստ

Հուլիսի 17-ից Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավել են «Սասնա ծռեր» ջոկատի անդամները:  9 օր շարունակ «Սասնա ծռեր»-ը պահպանում է իր հսկողությունը ՊՊԾ գնդում:

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել:

10.40

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ այս առավոտ ևս մթնոլորտի սրեցման փորձ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շրջել է տարածքով, մոտ 10 րոպե առաջ դիպուկահարները անցել են իրենց սև գործին:

10.35

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսում ասաց, որ եթե սնունդի, կապի խնդիրները չլուծվեն, այս երեկո կորոշվի, թե ինչ քայլեր պետք է արվեն:

09.51

Խորենացի փողոցում կրակոցներ են հնչել, ամենայն հավանականությամբ, կրակոցները եղել են ՊՊԾ գնդի տարածքում:

08.20

ՊՊԾ գնդի վերեւում քիչ առաջ հայտնվեց ուղղաթիռ, որը պտույտ գործեց եւ հեռացավ:

Տեսանյութը` a1plus.am-ի

Խորենացի փողոցում կատարվող իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *