Բակո Սահակյանը Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման արարողությանը

timthumb (1)Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին եւ«Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է շրջաններում եւ գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության եւ մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *