«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագիր

IMG_5359

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող «ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ» մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:

Ովքե՞ր կարող են մասնակցել.
Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի և գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ և գործող ընկերությունները և/կամ թիմերը:

Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը, ներբեռնելով դրանք «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ կայքից և ուղարկելով դրանք startup@globalcredit.am էլեկտրոնային հասցեին:

Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 13-ը:

Ժամանակացույց – 2017թ.

Ապրիլի 13 — Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Ապրիլի 18 — Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
Ապրիլի 20 – Մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում PowerPoint սլայդերով)
Ապրիլի 21 — Հաղթողների ընտրություն
Ապրիլի 26 – Վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում
Փուլային ֆինանսավորում
Մոնիտորինգ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *