Սերնդափոխությունը կարող է վերացնել «երեք նախագահների» արատավոր համակարգը

armenia

88-ի շարժումը ձևավորեց «ռոմանտիկ հեղափոխականների» սերունդը, որն անկախության վերականգնումից հետո ստանձնեց երկրի կառավարումը: Այդ մարդիկ էությամբ բարեփոխականներ էին և պետք է խոստովանել, որ էական դերակատարություն ունեցան քաղաքական և տնտեսական նոր հարաբերությունների արմատավորման հարցում:

Մյուս կողմից հեղափոխական պաթոսը նրանց լավագույն դաշնակիցը չէր՝ ինչը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ բարեփոխումների որակի վրա:

1990-ականների կեսերին՝ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, պետությունը չկարողացավ լուծել հասարակությանը՝ պատերազմի մասնակիցների ինտեգրման հարցը, երկրապահի էլիտային մասնակից դարձնելով քաղաքական կյանքին և սեփականության վերաբաժանման գործընթացին:

Այսպես ձևավորվեց ռազմաքաղաքական էլիտան, որը դոմինանտ դիրքեր ունեցավ մինչև 2000-ականների սկիզբը: Այս էլիտան նույնպես  սերտորեն առնչություն ուներ 88-ի շարժման հետ, բայց արդեն հեռացած էր 88-ի գաղափարական ակուքններից: 1998 թվականի իշխանփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցավ սեփականության նոր վերաբաժանում: Դա նաև ուղեկցվում էր տնտեսական բումի համաշխարհային դրական համատեքստով:

Հայաստանում ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որն էլ թելադրող դարձավ քաղաքական և տնտեսական հարաբերություններում:

Այս համակարգի իշխանության ակնառու հետևանքը դարձան քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Սերժ Սարգսյանը սեպտեմբերին նախաձեռնեց համակարգային տրանսֆորմացիայի գործընթաց, որը, սակայն, դարձյալ անխախտ է թողելու երեք նախագահներով պայմանավորված իրականության գոյությունը:

Սա արդեն, նույնիսկ, ոչ թե 88-ի սերնդի, այլ դրա ձևախեղված մոդիֆիկացիայի՝ իշխանությունը պահպանելու փորձ է:

Սարգսյանի նախաձեռնած սերնդափոխությունը հրապարակ է բերում չոր պրագմատիկների, տեխնոկրատների, ովքեր սակայն արժեքային կոնկրետ համակարգի կրողներ չեն:

Իրական սերնդափոխության խնդիրը կարող են լուծել նոր մարդիկ՝ ընդդիմադիր դաշտի «բացվածությունն» ապահովելով նոր շարժում նախաձեռնելու շնորհիվ:

Միայն նոր շարժումը կարող է հրապարակ բերել մրցունակ գործիչների՝ վերջակետ դնելով երեք նախագահներով պայմանավորված ոչ կենսունակ համակարգին: Եթե Միասնություն և ազգային համաձայնության շարժումը կարողանար լուծել այդ խնդիրը, ապա իր առաքելությամբ համարժեք կլինի 88-ի շաժմանը:

Սարգիս Հակոբյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *