Մենք որոշել ենք պարոն Ծառուկյանի հետ, իհարկե, իր հովանավորությամբ լուծել բոլոր խնդիրները. Վարուժան Բաբաջանյան (տեսանյութ)

17161074_1286552824756700_1291550060_n

Այսօր Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, տվյալ դաշինքի ռեյտտինգային թեկնածուներ Վարուժան Բաբաջանյանին եւ Հայկ Ղուկասյանին տեղաբնակները դիմավորեցին աղուհացով ու ծափողջյուններով:

Գյուղաբնակներին ողջույնի խոսքով դիմավորեց պատգամավորության թեկնածու Վարուժան Բաբաջանյանը, ով, խոսելով մարզում տիրող խնդիրների ու դրա անհրաժեշտ ու հնարավոր լուծումների մասին, նշեց.

«Դուք գիտեք, որ ես «Ծառուկյան դաշինքում» ներկայացրել եմ մեր առաջ ծառացած խնդիրները ծրագրի տեսքով: Որպես վստահելի մարդ, մենք որոշել ենք պարոն Ծառուկյանի հետ, իհարկե, իր հովանավորությամ լուծել բոլոր խնդիրները, եթե հավաքենք 50+1%: Եկեք ճիշտ հասկանանք՝ այսօր չի լուծվում Վարուժան Բաբաջանյանի պատգամավոր դառնալու հարցը, այլ լուծվում է իշխանության որակի փոփոխության խնդիրը»:

Տեսանյութը՝ ստորև.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *