Մարի Լե Պենը Թրամփի և Պուտինի մասին. BBC

_92420791_8e0d93b3-e8f9-43ba-970b-fe9f8c254713ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հանդիսանում է նոր աշխարհի կառուցման աղյուսիկ։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը։

Լե Պենի հավաստմամբ՝ Թրամփը հնարավոր է դարձրել այն, ինչը նախկինում անհնարին էր թվում, այդպիսով դա իրականում մարդկանց հաղթանակն էր էլիտայի նկատմամբ։

«Այսպիսով՝ եթե զուգահեռներ անցկացնենք Ֆրանսիայի հետ, ապա կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայում մարդիկ նույնպես հայտնվեին սեղանի շուրջ՝ այն նույն սեղանի, որի մոտ էլիտան զբաղվում է այն ամենի բաշխմամբ, որը պետք է տալ ֆրանսիացի ժողովրդին։ Դա էլ կլինի առաջիկա ընտրությունների իրական հարցը»,-ասել է Լե Պենը։
Լե Պենի խոսքով՝ նախագահական արշավը կտրամադրի ընտրողներին ընտրության հնարավորություն քաղաքակրթության մի քանի մոդելներից։

Միաժամանակ Լեպենը անդրադարձել է նաև Ռուսաստանին: Նրա խոսքով՝ Ֆրանսիային եւ Ռուսաստանին կապում են «շատ երկարատեւ հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամության հիմք ունեն»: Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը եվրոպական երկիր է, որի հետ բանակցություններ վարելն ավելի խելամիտ կլինի:

«Ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչու պետք է եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջեւ օտարացման պատ կառուցենք»,- ընդգծել է Մարին Լե Պենը: Նա նշել է, որ բազամաբեւեռ աշխարհի եւ հավասարակշռված հարաբերությունների կառուցմանն է կողմնակից: «Բացարձակապես ոչ մի հիմք չկա ԱՄՆ ուղղությամբ նպատակադրված շրջադարձ կատարելու, Ռուսաստանին արհամարհելու եւ նրա հետ սառը պատերազմի պայմաններում ապրելու համար»,- հայտարարել է նա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *