Պետք է ընդունել գերշահույթի մասին օրենք. Գագիկ Ծառուկյանը՝ Մեղրիում

2

Այսօր՝ մարտի 21-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչների հետ։

 

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախքան ելույթը՝ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ։

 

 


Ելույթի ընթացքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն ընդգծեց մեր երկրի առջև ծառացած խնդիրները, նշեց, որ ինքը լավատեղյակ է և տիրապետում է լուծման ձևերին՝ հավելելով, որ դրա համար իրեն անհրաժեշտ է վստահության քվե տալ նախորդ տարիների համեմատ ավելի մեծ թվով՝ 50+1%։

 


«Մարդիկ կան՝ այնպիսի ծրագրեր են ներկայացրել, ոնց որ Շվեյցարիայում լինեն, դրա համար պետք է ընտրություն կատարելիս նայեք արված գործին։ Իմացե՛ք, սխալ ընտրություն կատարեք՝ 5 տարի ավելի վատ է լինելու»,-ասաց Ծառուկյանը։

 


Ի դեպ, կարևոր մի նախաձեռնություն մասին Ծառուկյանը հայտարարեց հենց Մեղրիում’ անհաժեշտ է «Գերշահույթի մասին» օրենք ընդունել, որով շահույթի մի մասը պարտադիր կուղղվի պետական բյուջե:

 

«Եթե քայլ չկատարվի, եթե մեր 15 կետերը չիրագործվեն, ապա ոչ մի խնդիր լուծում չի ստանա ու ոչինչ չի փոխվի առաջիկա տարիներին էլ»,-հավելեց նա:

 


Գագիկ Ծառուկյանը, դիմելով մեղրեցիներին, շեշտեց, որ հույսով, հավատով, «դուխով» գնան ընտրության, և ամեն ինչ լավ է լինելու։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *