Ռուստամյանը խոստովանեց…

timthumb (4)

Արձագանքները՝ կապված խորհրդարնական ընտրությունների հետ, կարծես դեռևս լսելի են մնում: Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով այլևս անցյալ դարձած ընտրությունների թեմայով, բավական դրական գծերով էր նկարագրել դրանց անցկացման որակն ու ասել, թե ինքն իրեն խաբված չի զգում: Միշտ պահանջարկն առաջացնում է առաջարկ: Սա է տեղի ունեցել այս ընտրությունների ժամանակ. Ռուստամյանը միանգամայն գովելի էր համարել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը:

Թե հատկապես ինչն է ստիպում Ռուստամյանին՝ հանդես գալու մեղմ ձևակերպումներով մի պարագայում, երբ նույնիսկ որոշ ՀՀԿ-ականներ են խոստովանել ընտրությունների ընթացքում տեղ գտած բացահայտ խայտառակություններն ու չարաշահումների մասին բարձրաձայնել, առավել քան ակնհայտ է: Անկասկած, դա հետևանք է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության շարունակականության, քանի որ արդեն իսկ գրեթե հարյուր տոկոսով կարելի է պնդել, որ այդ կոալիցիան ոչ միայն չի դադարելու գոյություն ունենալ, այլև Դաշնակցությունում հավելյալ պորտֆելների ակնկալիքներ ունեն ու մտադիր են է՛լ ավելի ընդլայնել ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը:

Ցավոք, քաղաքականության մեջ ընդունված է, նույնիսկ բարի ավանդույթի պես մի բան այն երևույթը, երբ իրողությունները դիտարկում են կամ գնահատում են այնպես, ինչպես իրենց քաղաքական շահերն են թելադրում. պե՞տք է հիմա «քլնգել» այս կամ այն երևույթը, ուրեմն՝ կանեն կրքոտությամբ: Հարկավո՞ր է աչք փակել այսինչ բանի վրա, հոգ չէ, պաշտոնին մուննաթ: Մի խոքով՝ պրագմատիզմ՝ մի այլ կարգի, որի նպատակը կյանքում ինքնադրսևորվելու հնարավորություն ստանալն է. ՀՅԴ-ն ստացել է այդ շանսը ու դատելով Ռուստամյանի հայտարարություններից՝ չի պատրաստվում այն բաց թողնել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *